3 Սեպտեմբերի 2019, 594 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N Մ-1411-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՆՈՒՅՆ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Հայաստանի Հանրապետության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2015 թվականի դեկտեմբերի 25-ի «Տաշիր» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Իջևան քաղաքում նոր մանկապարտեզի շենքի կառուցում» ծրագրի մասին» N Մ-1411-Ա որոշմամբ հաստատված ծրագրի 9-րդ կետի 3-րդ ենթակետում և 10-րդ կետի 7-րդ ենթակետում «տարածքի բարեկարգում և կառուցապատման այլ աշխատանքներ» բառերը փոխարինել «տարածքի բարեկարգում, կառուցապատման և կահավորման այլ աշխատանքներ» բառերով:
2. Սահմանել, որ «Տաշիր» բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 07203481) կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն`
1) «Հրաչյա Ասոյան» ԱՁ-ի հետ (ՀՎՀՀ` 74324772) 2019 թվականի հունիսի 13-ին կնքված՝ N 13/06/19 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է դռների և փեղկերի մատակարարում և տեղադրում` 3,607,500 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Տ-Ինդասթրի» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 06952357) 2019 թվականի հունիսի 21-ին կնքված՝ N 21062019-1 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է կահույքի և կահավորանքի ձեռքբերում` 12,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի: