Փոխվարչապետերի որոշումներ

3 Սեպտեմբերի 2019, 593 - Ա

«ՎԱՐԴԱՆՅԱՆ ԸՆՏԱՆԻՔ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԼԱՊԱՐԱՍԿՈՊԻԿ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆՎԻՐԱԲԵՐՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ


Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող` 44,184.84 եվրոյին համարժեք դրամ արժողությամբ «Լապարասկոպիկ համակարգի նվիրաբերում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամի կողմից ձեռք բերված բժշկական սարքերը, սարքավորումները և պարագաները՝ լապարասկոպիկ համակարգը (42,702.92 եվրոյին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 1,395.51 եվրո, իսկ ապահովագրական ծախսերը՝ 85.41 եվրո, «Արևմտյան» մաքսատուն-վարչություն), ներմուծվում են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի շրջանակներում:
3. «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամին` նշված ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

Հավելված