3 Սեպտեմբերի 2019, 592 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 18-Ի N Մ-170-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝
1. Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2016 թվականի մարտի 18-ի «Հայաստանի ամերիկյան համալսարան» հիմնադրամի կողմից իրականացվող «Նորարարության և տեխնոլոգիաների ինկուբացիոն կենտրոնի հիմնադրում» ծրագրի մասին» N Մ-170-Ա որոշմամբ հաստատված ծրագրի 10-րդ կետի 10-րդ ենթակետում «2018 թ. հունվար-դեկտեմբեր» բառերը փոխարինել «2019 թ. հունվար-դեկտեմբեր» բառերով: