Փոխվարչապետերի որոշումներ

3 Սեպտեմբերի 2019, 588 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N Մ-1435-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ (N 4)

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից ձեռք բերված կոռոզիայի կանխարգելիչ նյութը (70 կգ ընդհանուր քաշով, 1,260 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, ԵՏՄ բեռ) ներմուծվում է Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2015 թվականի դեկտեմբերի 25-ի «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից իրականացվող «Գյումրի քաղաքի հին թատրոնի շենքի և հարակից տարածքի վերակառուցման, վերանորոգման և բարեկարգման» ծրագրի մասին» N Մ-1435-Ա որոշմամբ հաստատված ծրագրի շրջանակներում:


 

Արխիվ

2024

2023