3 Սեպտեմբերի 2019, 582 - Ա
«ՍՏԵՓԱՆԱՎԱՆ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ Մ Ա Ս Ի Ն
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Գերմանիայի Բավարիայի երկրամասի Կարմիր խաչի ընկերության կողմից որպես աջակցություն «Ստեփանավան» բարեգործական հիմնադրամի հասցեով ուղարկված բժշկական սարքավորման, սպասքի, խաղալիքների, հագուստի, ներկերի և մակարոնեղենի (19,170 կգ ընդհանուր քաշով, 40,000 եվրոյին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 3,540 եվրո, Արևելյան մաքսատուն վարչություն) ներմուծման և Ստեփանավանի բժշկական հաստատություններին, սոցիալապես անապահով ընտանիքներին, մանկապարտեզներին, համայնքի հասարակական ոչ առևտրային կազմակերպություններին անհատույց բաշխման ծրագիրը:
2. «Ստեփանավան» բարեգործական հիմնադրամին` նշված բեռի բաշխումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25 րդ կետով սահմանված կարգով, ներկայացնել ամփոփ տեղեկատվություն: