3 Սեպտեմբերի 2019, 585 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 16-Ի N Մ-201-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ Մ Ա Ս Ի Ն
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Տաշիր» բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 07203481) կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2018 թվականի մարտի 16-ի «Տաշիր» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Տաշիր քաղաքի մշակույթի տան հիմնանորոգում» ծրագրի մասին» N Մ-201-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն`
1) «Տ-Ինդասթրի» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 06952357) 2019 թվականի հուլիսի 30-ին կնքված՝ N 30072019-3 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է գույքի մատակարարում` 27,245,700 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Տ-Ինդասթրի» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 06952357) 2019 թվականի հուլիսի 30-ին կնքված՝ N 30072019-1 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է շինարարական աշխատանքների կատարում` 4,400,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի: