21 Օգոստոսի 2019, 561 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի N 36-25/04 ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՅԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Սահմանել, որ Արտակ Հայկազի Զեյնալյանի կողմից ձեռք բերված ավտոմեքենան (2018 թվականի արտադրության «TOYOTA RAV4 HV LE PLUS/XLE» մակնիշի, նույնականացման համարը՝ JTMRJREV6JD188577, 15,048 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 2,650 ԱՄՆ-ի դոլար, Արարատյան մաքսատուն-վարչություն) ներմուծվում է Հայաստանի Հանրապետության կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովի 1998 թվականի հոկտեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահի հանձնարարությամբ ՀՀ Նախագահի հիմնադրամից ազատամարտիկ Արտակ Հայկազի Զեյնալյանին հատկացված 2,5 մլն դրամի շրջանակներում իրականացվող ծրագրի մասին» N 36-25/04 որոշմամբ հաստատված ծրագրի շրջանակներում:
2. Սույն որոշման պահանջները կիրառել 2,5 մլն դրամ արժեքով ավտոմեքենայի ձեռքբերման համար առաջացող արտոնությունների չափով: