Փոխվարչապետերի որոշումներ

16 Օգոստոսի 2019, 552 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 8-Ի N 427-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի`
Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2019 թվականի հուլիսի 8-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2014 թվականի դեկտեմբերի 12-ի N Մ-1283-Ա որոշմամբ հաստատված ծրագրի շրջանակներում բեռի ներմուծման մասին» N 427-Ա որոշման 1-ին կետում «1,680.50 եվրոյին համարժեք դրամ ընդհանուր արժողությամբ, ներառյալ փոխադրման ծախսերը» բառերը փոխարինել «1,680.50 եվրոյին համարժեք դրամ արժողությամբ, տեղափոխման և այլ ծախսերը կազմել են 94.10 եվրո» բառերով: