Փոխվարչապետերի որոշումներ

16 Օգոստոսի 2019, 554 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-Ի N 374-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
Սահմանել, որ «Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոն» հիմնադրամի (ՀՎՀՀ` 02577018) կողմից «ՍԻԷԼԷՅ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 06955949) 2019 թվականի մարտի 27-ին կնքված՝ N PC-012019 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է ուսումնաարտադրական ջերմատան վերափոխման (վերակառուցման) աշխատանքների իրականացում՝ 31,992,912 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2019 թվականի հունիսի 11-ի «Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոն» հիմնադրամի կողմից իրականացվող «Ուսումնաարտադրական ջերմատան վերակառուցում» ծրագրի մասին» N 374-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:


 

Արխիվ

2024

2023