5 Օգոստոսի 2019, 534 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 23-Ի N Մ-259-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ Իրանի Իսլամական Հանրապետությունից «Առողջ կյանքի ուղի» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից ձեռք բերված բժշկական սարքավորումը (2 տեղ, 59 կգ ընդհանուր քաշով, 20,000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմում են 200 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ Արարատյան մաքսատուն-վարչություն) ներմուծվում է Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2009 թվականի ապրիլի 23-ի «Առողջ կյանքի ուղի» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Բժշկական կենտրոնի կառուցում» ծրագրի մասին» N Մ-259-Ա որոշմամբ հաստատված ծրագրի շրջանակներում: