5 Օգոստոսի 2019, 538 - Ա
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԵՎ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» բա-րեգործական հիմնադրամի կողմից ձեռք բերված շինարարական նյութերի (8 տեղ, 6,475 կգ ընդհանուր քաշով, 385,600 ռուսական ռուբլուն համարժեք դրամ արժողությամբ և 4 տեղ, 3,660 կգ ընդհանուր քաշով, 2,668,000 ռուսական ռուբլուն համարժեք դրամ ար-ժողությամբ, ԵՏՄ բեռներ) ներմուծման և Իրանի Իսլամական Հանրապետության տարածքում գտնվող՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում ներառված Սուրբ Թադեի վանքի վերականգնման համար արտահանման ծրագիրը:
2. «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» բարեգործական հիմնադրամին` նշված բեռների համապատասխան ձևակերպումներն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25 րդ կետով սահմանված կարգով, ներկայացնել ամփոփ տեղեկատվություն: