5 Օգոստոսի 2019, 525 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N Մ-1435-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 01245672) կնքված ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2015 թվականի դեկտեմբերի 25-ի «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից իրականացվող «Գյումրի քաղաքի հին թատրոնի շենքի և հարակից տարածքի վերակառուցման, վերանորոգման և բարեկարգման» ծրագրի մասին» N Մ 1435 Ա ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝
1) «Տոր» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02526227) 2019 թվականի հունիսի 6-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է ներկի, լուծիչի և գունավորման ձեռքբերում՝ 359,570 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Տիտան» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00801404) 2019 թվականի հունիսի 13-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է վարդակների և անջատիչների ձեռքբերում ՝ 551,220 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
3) «Կարին» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02529731) 2019 թվականի հունիսի 14-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է վարդակների ձեռքբերում ՝ 292,500 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի: