Փոխվարչապետերի որոշումներ

5 Օգոստոսի 2019, 510 - Ա

«ՖՈՔԸՍ ՕՆ ՉԻԼԴՐԵՆ ՆԱՈՒ, ԻՆԿ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՅՈԹ ՄԱՆԿԱԿԱՆ ԽԱՂԱՀՐԱՊԱՐԱԿ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱՐՑԱԽԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և
3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Ֆոքըս օն չիլդրեն նաու, ինկ» բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի կողմից (ՀՀ, քաղ. Երևան, Վ. Համբարձումյան 2/37, ՀՎՀՀ` 00130776) իրականացվող` 13,394,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Յոթ մանկական խաղահրապարակ Հայաստանի և Արցախի համայնքներում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Ֆոքըս օն չիլդրեն նաու, ինկ» բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի կողմից կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝
1) «Մագնոն» ԲԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 05501766) 2019 թվականի հուլիսի 8-ին կնքված՝ պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Արցախի Հանրապետության Վանք և Ծմակահող համայնքներում խաղահրապարակի սարքավորումների պատրաստում և տեղադրում՝ 3,938,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Մագնոն» ԲԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 05501766) 2019 թվականի հուլիսի 8-ին կնքված՝ պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ համայնքի համար խաղահրապարակի սարքավորումների պատրաստում՝ 1,915,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
3) «Մագնոն» ԲԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 05501766) 2019 թվականի հուլիսի 8-ին կնքված՝ պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Նորապատ համայնքի համար խաղահրապարակի սարքավորումների պատրաստում՝ 1,858,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
4) «Մագնոն» ԲԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 05501766) 2019 թվականի հուլիսի 8-ին կնքված՝ պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Վազաշեն համայնքի համար խաղահրապարակի սարքավորումների պատրաստում՝ 1,455,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
5) «Մագնոն» ԲԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 05501766) 2019 թվականի հուլիսի 8-ին կնքված՝ պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևան համայնքի թիվ 8 մանկապարտեզի համար խաղահրապարակի սարքավորումների պատրաստում՝ 2,313,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
6) «Մագնոն» ԲԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 05501766) 2019 թվականի հուլիսի 8-ին կնքված՝ պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դեբեդավան համայնքի համար խաղահրապարակի սարքավորումների պատրաստում՝ 1,915,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:

Հավելված