Փոխվարչապետերի որոշումներ

5 Օգոստոսի 2019, 508 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԷՋՄԻԱԾՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և
3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Ֆրանսիայի Նիցցայի քաղաքապետարանի կողմից, որպես նվեր, Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Էջմիածնի համայնքապետարանի հասցեով ուղարկված «RENAULT MASTER/NIVENTIS-420» մակնիշի երեք միկրոավտոբուսի (նույնականացման համարները՝ VF1PDM1LH42609975, VF1PDM1LH40805853, VF1PDM1LH42520766, 3,000 եվրոյին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման և այլ ծախսերը կազմել են 6,620,550 դրամ, Արարատյան» մաքսատուն-վարչություն) ներմուծման ծրագիրը:
2. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Էջմիածնի համայնքապետարանին` նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25 րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն: