5 Օգոստոսի 2019, 505 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 18-Ի N Մ-411-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ Մ Ա Ս Ի Ն
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի հայաստանյան միջեկեղեցական բարեգործական Կլոր սեղան հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ 04717139) կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2018 թվականի մայիսի 18-ի «Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի հայաստանյան միջեկեղեցական բարեգործական Կլոր սեղան հիմնադրամի կողմից իրականացվող «Համայնքների զարգացում» ծրագրի մասին» N Մ 411-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝
1) «Հայկական ծրագրեր» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 00807555) 2019 թվականի հուլիսի 26-ին կնքված N H2019/0726 պայմանագրով նշված գործարքը, որով նախատեսվում է համակարգչային ծրագրի սպասարկման ծառայությունների մատուցում՝ 133,334 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Թասկ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 01237925) 2019 թվականի հուլիսի 15-ին կնքված N 19/46 պայմանագրով նշված գործարքը, որով նախատեսվում է տարեկան հաշվետվությունների տպագրման ծառայությունների մատուցում՝ 222,600 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի: