Փոխվարչապետերի որոշումներ

31 Օգոստոսի 2018, 96 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 26-Ի N Մ-068-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՆՈՒՅՆ ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲԵՌՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2018 թվականի հունվարի 26-ի «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող՝ «Երևանի 2800-ամյակին նվիրված` ք. Երևանի Ա. Մյասնիկյանի արձանի հետնամասում գտնվող` Իտալիայի, Բեյրութի, Մ. Խորենացու և Գ. Լուսավորչի փողոցների սահմաններում պարփակված այգու բարեկարգում և հիմնանորոգում» ծրագրի մասին» N Մ-068-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման 1-ին կետում «1,500,000,000 դրամ» բառերը փոխարինել «2,430,000,000 դրամ» բառերով.
2) որոշմանը կից ծրագիրը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամի կողմից ձեռք բերված՝ ստորև նշված ապրանքները ներմուծվում են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի շրջանակներում`
1) բնական գրանիտ՝ 590 քառ.մետր, 21,830 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմում են 4,511,300 դրամ, Արարատյան մաքսատուն-վարչություն.
2) դրենաժային լուծույթ՝ 40 տ ընդհանուր քաշով, 186,000 ռուսական ռուբլուն համարժեք դրամ արժողությամբ, ԵՏՄ բեռ.
3) սալաքարերի տեղափոխման համար մետաղական փաթեթավորման կոնստրուկցիա՝ 1 հատ, 10,100 ռուսական ռուբլուն համարժեք դրամ արժողությամբ, ԵՏՄ բեռ.
4) կվարցիտից սալաքարեր՝ 5.365 քառ. մետր, 420,569.98 ռուսական ռուբլուն համարժեք դրամ արժողությամբ, ԵՏՄ բեռ.
5) ոսկեգույն-դեղին գրանիտ՝ 590 քառ. մետր, 20,001 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմում են 3,398,775 դրամ, Արարատյան մաքսատուն-վարչություն.
6) դրենաժային լուծույթ՝ 20 տ ընդհանուր քաշով, 93,000 ռուսական ռուբլուն համարժեք դրամ արժողությամբ, ԵՏՄ բեռ.
7) դրենաժային լուծույթ՝ 20 տ ընդհանուր քաշով, 93,000 ռուսական ռուբլուն համարժեք դրամ արժողությամբ, ԵՏՄ բեռ.
8) բնական գրանիտ (Padang dark)՝ 590 քառ. մետր, 27,509.41 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմում են 2,400,100 դրամ, Արարատյան մաքսատուն-վարչություն.
9) դրենաժային լուծույթ՝ 20 տ ընդհանուր քաշով, 93,000 ռուսական ռուբլուն համարժեք դրամ արժողությամբ, ԵՏՄ բեռ:

Հավելված