Վարչապետի որոշումներ

19 Դեկտեմբերի 2005, 993 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 11-Ի N 288 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի՝

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի ապրիլի 11-ի «Հայ-հունական տեխնիկական կոմիտեի հայկական մասի անհատական կազմը հաստատելու մասին» N 288 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`

որոշմամբ հաստատված հայ-հունական տեխնիկական կոմիտեի հայկական մասի անհատական կազմը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Յու. Խաչատուրով - ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ (կոմիտեի նախագահ)

 Ա. Հակոբյան- ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության վարչության պետ

 Ն. Առաքելյան- ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարության աշխատակազմի ռազմարդյունաբերական համալիրի և ռազմատնտեսական ծրագրերի վարչության պետ

 Մ. Մելքոնյան- ՀՀ պաշտպանության նախարարության արտաքին հարաբերությունների և ռազմական համագործակցության վարչության պետ

 Պ. Շադյան- ՀՀ պաշտպանության նախարարության ռազմարդյունաբերական վարչության պետ

 Տ. Աղաջանյան- ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության գլխավոր վարչության պետի տեղակալ»։

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2003 թվականի ապրիլի 1-ի «Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի ապրիլի 11-ի N 288 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին » N 131-Ա որոշումը:

Արխիվ

2024

2023