25 Օգոստոսի 2011, 804 - Ա
Հ. ՀԱԿՈԲՅԱՆԻՆ ԵՎ Ա. ԴՈՒՄԱՆՅԱՆԻՆ ԼԻԲԱՆԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարար Հ. Հակոբյանին և Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության աշխատակազմի Մերձավոր և Միջին Արևելքի հայ համայնքների վարչության պետ Ա. Դումանյանին 2011 թվականի սեպտեմբերի 2-6-ը գործուղել Լիբանանի Հանրապետություն` Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-ամյակին նվիրված գիտաժողովին մասնակցելու համար:
2. Հ. Հակոբյանի՝ Լիբանանի Հանրապետություն գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Ա. Դումանյանի՝ Լիբանանի Հանրապետություն գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել
Հ. Հակոբյանի և Ա. Դումանյանի՝ Լիբանանի Հանրապետություն մեկնելու հետ կապված հարցերը:
5. Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարար Հ. Հակոբյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Լիբանանի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն: