18 Օգոստոսի 2011, 781 - Ա
Գ. ՄԵԼՔՈՆՅԱՆԻՆ ԵՎ Ա. ՄԱՅՍՈՒՐՅԱՆԻՆ ՍՏՈԿՀՈԼՄ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Գ. Մելքոնյանին և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի Եվրամիության հետ համագործակցության վարչության խոր և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի և առևտրի համաշխարհային կազմակերպության բաժնի պետ Ա. Մայսուրյանին 2011 թվականի օգոստոսի 31-ից մինչև սեպտեմբերի 3-ը գործուղել Ստոկհոլմ (Շվեդիայի Թագավորություն)` առևտրային քաղաքականության ու խոր և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ վարվող բանակցություններին վերաբերող աշխատանքային հանդիպմանը մասնակցելու համար:
2. Գ. Մելքոնյանի և Ա. Մայսուրյանի` Ստոկհոլմ գործուղման հետ կապված օրապահիկի ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Ընդունել ի գիտություն, որ Գ. Մելքոնյանի և Ա. Մայսուրյանի` Ստոկհոլմ գործուղման հետ կապված ճանապարհածախսը և գիշերավարձի ծախսը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Տ. Դավթյանին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Գ. Մելքոնյանի` Ստոկհոլմ գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը: