7 Հուլիսի 2011, 631 - Ա
Ա. ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ ԱՐՁԱԿՈՒՐԴ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 139-րդ կետը՝
1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գևորգյանին տրամադրել 2010 թվականի աշխատանքային տարվա իր ամենամյա նվազագույն արձակուրդի չօգտագործված մասը` 2011 թվականի օգոստոսի 1-16-ը ներառյալ։
2. Արմեն Գևորգյանի` արձակուրդում գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի պարտականությունների կատարումը ժամանակավորապես դնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանի վրա: