Վարչապետի որոշումներ

15 Դեկտեմբերի 2005, 985 - Ա

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՅԼԷԹՆԻԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԵՎ ԷԹՆԻԿ ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾԸ ԼՐԱՄՇԱԿՈՂ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի մարտի 16-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության կարգը սահմանելու մասին» N ՆՀ-1064 հրամանագրի 67-րդ կետի «բ» ենթակետով`

1. «Հայաստանի Հանրապետության այլէթնիկ քաղաքացիների և էթնիկ փոքրամասնությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը լրամշակելու նպատակով ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել դրա կազմը` համաձայն հավելվածի:

2. Աշխատանքային խմբի ղեկավարին`

ա) երկշաբաթյա ժամկետում լրամշակել «Հայաստանի Հանրապետության այլէթնիկ քաղաքացիների և էթնիկ փոքրամասնությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը.

բ) աշխատանքների արդյունքի մասին զեկուցել Հայաստանի Հանրապետության վարչապետին:

Արխիվ

2024

2023