Վարչապետի որոշումներ

16 Օգոստոսի 2011, 767 - Ա

Հ. ՔՈՒՇԿՅԱՆԻՆ ԱՐՁԱԿՈՒՐԴ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 139-րդ կետը՝
1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Հարություն Քուշկյանին տրամադրել 2011 թվականի աշխատանքային տարվա իր ամենամյա նվազագույն արձակուրդի մասը և լրացուցիչ արձակուրդը՝ 2011 թվականի օգոստոսի 16-26-ը ներառյալ։
2. Հարություն Քուշկյանի` արձակուրդում գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի պարտականությունների կատարումը ժամանակավորապես դնել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի առաջին տեղակալ Հայկ Դարբինյանի վրա: