Վարչապետի որոշումներ

15 Դեկտեմբերի 2005, 984 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿՐՈՆԻ ՈԼՈՐՏԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ ՄՇԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի մարտի 16-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության կարգը սահմանելու մասին» N ՆՀ-1064 հրամանագրի 67-րդ կետի «բ» ենթակետի պահանջներով`

1. Հայաստանի Հանրապետությունում կրոնի ոլորտի իրավական կարգավորման հայեցակարգը մշակելու նպատակով ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել դրա կազմը` համաձայն հավելվածի:

2. Աշխատանքային խմբի ղեկավարին`

ա) 6-ամսյա ժամկետում մշակել Հայաստանի Հանրապետությունում կրոնի ոլորտի իրավական համակողմանի կարգավորման հայեցակարգը,

բ) աշխատանքների ընթացքի մասին պարբերաբար տեղեկացնել Հայաստանի Հանրապետության վարչապետին:

Արխիվ

2024

2023