Վարչապետի որոշումներ

10 Օգոստոսի 2011, 761 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ՝ ԱՇԳԱԲԱԴ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության և Թուրքմենստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 3-րդ նիստին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության պատվիրակության` համաձայն հավելվածի, 2011 թվականի հուլիսի 8-9-ը Աշգաբադ (Թուրքմենստան) գործուղման հետ կապված ծախսերը (գիշերավարձի ծախսերը` համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, կատարել`
1) Ա. Մովսիսյանինը, Ս. Կարայանինը, Ա. Սիմոնյանինը, Գ. Բադալյանինը,
Ա. Ավետիսյանինը, Տ. Սահակյանինը, Ռ. Մակարյանինը, Տ. Մելքոնյանինը, Հ. Սիմոնյանինը, Ն. Կարապետյանինը և Ծ. Սողոմոնյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
2) Ս. Մանասարյանինը և Գ. Հովհաննիսյանինը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
3) Հ. Միրզոյանինը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության արտաբյուջետային միջոցների հաշվին.
4) Ռ. Հարությունյանինը` «Հայկական զարգացման գործակալություն» փակ բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին.
5) Վ. Հարությունյանինը, Ա. Մխիթարյանինը, Ս. Աբրահամյանինը և Ա. Վարդանյանինը` համապատասխան գործուղող կազմակերպության հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ա. Մովսիսյանին` եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Աշգաբադ գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

Հավելված