Վարչապետի որոշումներ

9 Օգոստոսի 2011, 747 - Ա

ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 6-Ի N 322-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի մայիuի 6-ի «Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի հետ համագործակցության հանձնաժողով ստեղծելու մասին» N 322-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`
1) որոշման N 1 հավելվածում`
ա. «ՄԱԿ-ի զարգացման Հայաստանի գրասենյակի ներկայացուցիչ (համաձայնությամբ)» բառերը փոխարինել «ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ» բառերով,
բ. «ՀՀ ԳԱԱ «Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ)» բառերից հետո հավելվածը լրացնել «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրեն» բառերով,
գ. «ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի էկոնոմիկայի վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար)» բառերը փոխարինել «ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական ռազմավարական ծրագրերի և մոնիթորինգի վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար)» բառերով.
2) որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետով հաստատված՝ Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի հետ համագործակցության հանձնաժողովի աշխատակարգի 7-րդ կետում «էկոնոմիկայի վարչությունը» բառերը փոխարինել «բնապահպանական ռազմավարական ծրագրերի և մոնիթորինգի վարչությունը» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 

Արխիվ

2024

2023