Վարչապետի որոշումներ

9 Օգոստոսի 2011, 749 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԿԻՐԱԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 8-ի «Հայաստանի Հանրապետության օրենքի, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նորմատիվ որոշման, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» N 541-Ն որոշման 1-ին կետին համապատասխան`
1. Հաստատել`
1) «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» (2011 թվականի մայիսի 25-ի ՀՕ-187-Ն) և «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» (2011 թվականի մայիսի 25-ի ՀՕ-188-Ն) Հայաստանի Հանրապետության օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը` համաձայն N 1 հավելվածի.
2) «Աուդիտորական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (2011 թվականի մայիսի 26-ի ՀՕ-207-Ն) կիրակումն ապահովող միջոցառումների ցանկը` համաձայն N 2 հավելվածի:

Հավելված
 

Արխիվ

2024

2023