Վարչապետի որոշումներ

9 Օգոստոսի 2011, 748 - Ա

Ա. ԱՇՈՏՅԱՆԻՆ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴԱՇՆԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար Ա. Աշոտյանին 2011 թվականի սեպտեմբերի 26-28-ը գործուղել Գերմանիայի Դաշնային Հանրապետություն՝ բարձրագույն կրթության ոլորտում երկկողմ համագործակցության, հետագա հնարավոր համատեղ գործողությունների և կրթական քաղաքականության հիմնահարցերը քննարկելու համար:
2. Ընդունել ի գիտություն, որ Ա. Աշոտյանի՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետություն գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար Ա. Աշոտյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Գերմանիայի Դաշնային Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

 

Արխիվ

2024

2023