6 Օգոստոսի 2011, 741 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 22-Ի N 464-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը`
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի հունիսի 22-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության և Կատարի Պետության կառավա-րության միջև համատեղ հանձնաժողովի հայկական կողմի կազմը հաստատելու մասին» N 464-Ա որոշման հավելվածի կազմը «ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն» բառերից հետո լրացնել «ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայություն» բառերով: