Վարչապետի որոշումներ

6 Օգոստոսի 2011, 740 - Ա

Ա. ՍԻՄՈՆՅԱՆԻ՝ ԹԵՀՐԱՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Իրանից Հայաստան նավթամթերքների տեղափոխման խողովակաշարի կառուցման ծրագրի իրականացման հարցերով բանակցություններ վարելու, ինչպես նաև էներգետիկայի բնագավառում Իրանի Իսլամական Հանրապետության հետ համատեղ իրականացվող նախագծերի քննարկման նպատակով Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Ա. Սիմոնյանի՝ 2011 թվականի հուլիսի 29-ից մինչև օգոստոսի 2-ը Թեհրան (Իրանի Իսլամական Հանրապետություն) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ա. Մովսիսյանին` ապահովել եռօրյա ժամկետում Ա. Սիմոնյանի` Թեհրան գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը: