6 Օգոստոսի 2011, 739 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 25-Ի N 462-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի`
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2011 թվականի մայիսի 25-ի «Հայ-ավստրիական առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցության խառը հանձնաժողովի հայկական կողմի կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2008 թվականի հուլիսի 21-ի N 520-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 462-Ա որոշման հավելվածը «ՀՀ բնապահպանության նախարարություն» բառերից հետո լրացնել «ՀՀ գյուղատնտեսության նախարարություն» և «ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն» բառերով: