Վարչապետի որոշումներ

13 Դեկտեմբերի 2005, 975 - Ա

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի մարտի 16-ի ՆՀ-1064 հրամանագրի 67-րդ կետի «բ» ենթակետի`

1. Հայխնայբանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը բնակչության ներդրած խնայողությունների արժեզրկումից կորուստների փոխհատուցման համար «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հավելվածով նախատեսված ծրագրի կիրառման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելու նպատակով՝

Ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով հետևյալ կազմով`

Պ. Սաֆարյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ (հանձնաժողովի նախագահ)

 Ա. Պետրոսյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ

 Ա. Մահտեսյան - ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ

 Վ. Խաչիկյան - ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի նախագահ

 Ս. Ղոնաղչյան- ՀՀ կառավարության աշխատակազմի տնտեսագիտական վարչության պետ

 Հ. Դավթյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի գլխավոր խորհրդական

 Կ. Ղազարյան - «Հայխնայբանկ» ՓԲԸ-ի վարչության նախագահի առաջին տեղակալ (համաձայնությամբ)

2. Միջգերատեսչական հանձնաժողովին`

ա) որոշել ըստ առանձին խմբերի ավանդատուների անվանական ցուցակների կազմման նպատակով համապատասխան պետական մարմինների կողմից իրականացվող միջոցառումները,

բ) աշխատանքներում ներգրավել աշխատանքային խմբեր պետական կառավարման համակարգի մարմիններից, «Հայխնայբանկ» փակ բաժնետիրական ընկերությունից,

գ) մինչև 2006 թվականի մայիսի 15-ը ներկայացնել առաջարկություն փոխհատուցման կարգի և ժամանակացույցի մասին:

Արխիվ

2024

2023