Վարչապետի որոշումներ

5 Օգոստոսի 2011, 735 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 1-Ի N 483-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետու-թյան օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասով`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2011 թվականի հունիսի 1-ի «Աշխատանքային խումբ ստեղծելու մասին» N 483-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը`
1) 2-րդ կետում «երկշաբաթյա ժամկետում» բառերը փոխարինել «մինչև 2011 թվականի հոկտեմբերի 30-ը» բառերով.
2) որոշման հավելվածը «Ա. Գալստյան - ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ (աշխատանքային խմբի ղեկավար)» բառերից հետո լրացնել «Խ. Ավալյան - ՀՀ վարչապետի օգնական» բառերով: