Վարչապետի որոշումներ

9 Մարտի 2004, 118 - Ա

«ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱ- ՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԵՎ «ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍ- ՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

«Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի և «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ և 471-րդ հոդածների կիրակումն ապահելու նպատակով`
 Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին` սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել`
 ա) «Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող` մաքսատուրքի 0 տոկոս դրույքաչափ ունեցող և ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնցից ավելացված արժեքի հարկը մաքսային մարմինների կողմից չի հաշվարկվում և գանձվում» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ցանկում ընդգրկված որոշ ապրանքների առանձին ցանկը և դրանց համար ներմուծման պահին հետաձգված հարկային պարտավորությունների հաշվառման կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը` մինչև 2004 թվականի մայիսի 15-ը.
 բ) «Նվազագույն շահութահարկի հաշվարկման բազայի այլ նվազեցումներ սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը` մինչև 2004 թվականի մարտի 15-ը.
 գ) «Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի ապրիլի 11-ի «Հիմնական միջոցների (այդ թվում` վարձակալված) վրա կատարված ծախսերն ըստ ընթացիկ և կապիտալ բնույթի տարբերակելու հայտանիշները սահմանելու մասին» N 161 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը` մինչև 2004 թվականի ապրիլի 15-ը։

 

Արխիվ

2024

2023