26 Հուլիսի 2011, 714 - Ա
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետը և «Հայկական երկաթուղու համակարգը «Ռուսական երկաթուղիներ» բաց բաժնետիրական ընկերության կողմից ստեղծված «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերությանը փոխանցելու մասին» կոնցեսիոն պայմանագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ (մասնավորապես, կոնցեսիոն պայմանագիրն ուժի մեջ մտնելու ժամկետի փոփոխումը, «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերության անշարժ գույքի նկատմամբ օգտագործման իրավունքի փոխանցման մեխանիզմի հստակեցումը, հետագայում կոնցեսիոն վճարների հաշվարկը հստակեցնելու նպատակով <<համախառն եկամուտ>> տերմինի ներդնումը, կոնցեսիոն ակտիվների վերադարձի կարգը և առանձնահատկությունները կոնցեսիոն պայմանագրի գործունեության դադարեցման դեպքում հստակեցնելը) համաձայնագրի նախագիծը մշակելու նպատակով`
1. Ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ և հաստատել դրա կազմը` համաձայն հավելվածի:
2. Միջգերատեսչական աշխատանքային խմբի ղեկավարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 6-ամսյա ժամկետում քննարկել «Հայկական երկաթուղու համակարգը «Ռուսական երկաթուղիներ» բաց բաժնետիրական ընկերության կողմից ստեղծված «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերությանը փոխանցելու մասին» կոնցեսիոն պայմանագրի վերաբերյալ հայկական և ռուսական կողմի առաջարկությունները, բանակցելով ռուսական կողմի հետ` մշակել «Հայկական երկաթուղու համակարգը «Ռուսական երկաթուղիներ» բաց բաժնետիրական ընկերության կողմից ստեղծված «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերությանը փոխանցելու մասին» կոնցեսիոն պայմանագրում փոփոխություն կատարելու մասին համաձայնագրի նախագիծը և այն ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետին:
Հավելված