Վարչապետի որոշումներ

26 Հուլիսի 2011, 710 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԴԱՇՆԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ 9-ՐԴ ՀԱՄԱՏԵՂ ՆԻՍՏԸ ԴԻԼԻՋԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության և Ռուսաստանի Դաշնության դաշնային անվտանգության ծառայության 9-րդ համատեղ նիստը 2011 թվականի սեպտեմբերի 57-ը Դիլիջանում անցկացնելու կապակցությամբ`
1) Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենին՝
ա. համատեղ նախապատրաստել աշխատանքային հանդիպման անցկացումը և ապահովել միջոցառումների իրականացումն ըստ արարողակարգի,
բ. ապահովել հյուրերի դիմավորումը և ճանապարհումը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի պաշտոնական պատվիրակությունների սրահում:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենին՝
1) հյուրերին տեղավորել հյուրանոցում և ապահովել նրանց սնունդը.
2) հյուրերի սպասարկման համար հատկացնել անհրաժեշտ թվով տրանսպորտային միջոցներ.
3) ապահովել հյուրերի անվտանգությունը Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում և տրամադրել ուղեկցող անձնակազմեր:
3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին՝ ապահովել հյուրերի բժշկական սպասարկումը Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում:
4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին՝ հատկացնել ճանապարհային ոստիկանության ուղեկցող անձնակազմեր:
5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետին՝ պետական արարողակարգի ծառայության կողմից տրված հայտի հիման վրա ապահովել պատվիրակությունները դիմավորող և նրանց սպասարկող ավտոմեքենաների մուտքն օդանավակայանի տարածք (սրահի կողմից):
6. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ հյուրերի Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում կեցության, սննդի, ներկայացուցչական, փոխադրամիջոցների, մշակութային ծրագրերի անցկացման և աշխատանքային հանդիպման անցկացման հետ կապված ծախսերը՝ 6400000 դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության ներկայացրած հաշվետվությունների: