22 Հուլիսի 2011, 702 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2-Ի N 1063-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան՝
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի դեկտեմբերի 2-ի «Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան (պոլիտեխնիկ)» պետա-կան ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2005 թվականի նոյեմբերի 23-ի N 908-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1063-Ա որոշման հավելվածի «Ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ» բաժնում «Կ. Դերձյան - Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ընդերքաբանության և մետալուրգիայի ֆակուլ-տետի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանող», «Ա. Ավոյան - Հայաստանի պետա-կան ճարտարագիտական համալսարանի կիբեռնետիկայի ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող», «Հ. Ավետիսյան - Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի քիմիական տեխնոլոգիաների և բնապահպանական ճարտարագիտության ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող» և «Գ. Խառատյան - Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի մեքենաշինական ֆակուլտետի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանող» բառերը համապատասխանաբար փոխարինել «Ն. Գրիգորյան - Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի տրանսպորտային համակարգերի ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանող», «Գ. Վարդանյան - Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի քոմփյութերային համակարգերի և ինֆոր-մատիկայի ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող», «Մ. Մաթևոսյան - Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի կիբեռնետիկայի ֆակուլտետի մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանող» և «Ա. Խաչատրյան - Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի կիբեռնետիկայի ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանող» բառերով: