22 Հուլիսի 2011, 700 - Ա
Ա. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ՝ ԲԱԹՈՒՄԻ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ Մ Ա Ս Ի Ն
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Ընդունել ի գիտություն, որ «Պետական լեզվի դասավանդման հիմնախնդիր-ները» խորագրով երկրորդ միջազգային համագումարին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի տեղակալ Ա. Ավետիսյանի՝ 2011 թվականի հուլիսի 13-15-ը Բաթումի (Վրաստան) գործուղման հետ կապված ծախսերը կատարվել են հրավիրող կողմի հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար Ա. Աշոտյանին՝ ապահովել եռօրյա ժամկետում Ա. Ավետիսյանի` Բաթումի գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը: