Վարչապետի որոշումներ

22 Հուլիսի 2011, 699 - Ա

Գ. ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻՆ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ Գ. Համբարձումյանին 2011 թվա-կանի հուլիսի 24-31-ը գործուղել Ամերիկայի Միացյալ Նահանգներ՝
<<ԱՄՆ քրեական արդարադատության համակարգի հիմնական բնութագրիչ գծերը>> խորագրով ուսումնաճանաչողական այցին մասնակցելու համար:
2. Ընդունել ի գիտություն, որ Գ. Համբարձումյանի՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներ գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են Ամերիկայի Միացյալ Նահանգների արդարադատության դեպարտամենտի կողմից:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Ա. Սարգսյանին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Գ. Համբարձումյանի՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներ գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը։