19 Հուլիսի 2011, 685 - Ա
ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Ղեկավարվելով Հայաuտանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետով և 2012 թվականին Բրազիլիայի Հանրապետության Ռիո դե Ժանեյրո քաղաքում կայանալիք «Ռիո+20» համաշխարհային գագաթաժողովին Հայաստանի Հանրապետության մասնակցության հետ կապված նախապատրաստական աշխատանքները համակարգելու և նշված գագաթաժողովին Հայաստանի Հանրապետության պատշաճ մասնակցությունն ապահովելու նպատակով`
1. Ստեղծել համակարգող ազգային հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ Կայուն զարգացման ազգային խորհրդի քարտուղարության հետ համատեղ՝
1) 20-օրյա ժամկետում մշակել 2012 թվականին Բրազիլիայի Հանրապետության Ռիո դե Ժանեյրո քաղաքում կայանալիք «Ռիո+20» համաշխարհային գագաթաժողովին Հայաստանի Հանրապետության մասնակցության հետ կապված նախապատրաստական աշխատանքների իրականացման միջոցառումների ծրագիր և ներկայացնել հանձնաժողովի հաստատմանը.
2) ապահովել համաշխարհային գագաթաժողովին Հայաստանի Հանրապետության մասնակցության հետ կապված նախապատրաստական աշխատանքների իրականացման միջոցառումների կազմակերպումը:
Հավելված