Վարչապետի որոշումներ

18 Հուլիսի 2011, 680 - Ա

Լ. ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻՆ ԱՐՁԱԿՈՒՐԴ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 7-րդ ենթակետը՝
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետի տեղակալ Լևոն Միքայելյանին տրամադրել 2011 թվականի աշխատանքային տարվա իր ամենամյա նվազագույն արձակուրդի մասը և լրացուցիչ արձակուրդը՝ 2011 թվականի օգոստոսի 2-17-ը ներառյալ։