Վարչապետի որոշումներ

15 Հուլիսի 2011, 671 - Ա

Վ. ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ԱՐՁԱԿՈՒՐԴ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 7-րդ ենթակետը՝
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետի տեղակալ Վաչե Գրիգորյանին տրամադրել 2011 թվականի աշխատանքային տարվա իր ամենամյա նվազագույն արձակուրդի մասը և լրացուցիչ արձակուրդը՝ 2011 թվականի հուլիսի 15-29-ը ներառյալ։