14 Հուլիսի 2011, 665 - Ա
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԲՐՅՈՒՍԵԼ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Արդարադատության, ազատության և անվտանգության հարցերով Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության ենթակոմիտեի 2-րդ և Հայաստանի ու Եվրոպական միության միջև ասոցացման համաձայնագրի շուրջ վարվող բանակցությունների 6-րդ լիագումար նիստին մասնակցելու նպատակով 2011 թվականի հուլիսի 13-16-ը Բրյուսել (Բելգիայի Թագավորություն) գործուղել պատվիրակություն՝ համաձայն հավելվածի։
2. Ա. Օրբելյանի, Գ. Եգանյանի, Կ. Գասպարյանի և Ա. Դավթյանի` Բրյուսել գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Ընդունել ի գիտություն, որ Բրյուսել գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն՝
1) Կ. Ղազինյանինը` Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կենտրոնական ապարատի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
2) Ա. Ապիտոնյանինը` Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
3) Գ. Ներսիսյանինը` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
4) Ա. Ղուկասյանինը` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Է. Նալբանդյանին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Կ. Ղազինյանի՝ Բրյուսել գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը։