Վարչապետի որոշումներ

1 Հուլիսի 2011, 624 - Ա

Ս. ՊԱՊՅԱՆԻ՝ ՔԻՇՆԵՎ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ Մ Ա Ս Ի Ն

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Ընդունել ի գիտություն, որ ՄԱԿ-ի Եվրոպայի տնտեսական հանձնաժողովի «Շրջակա միջավայրի հարցերի առնչությամբ տեղեկատվության հասանելիության, որոշումներ ընդունելու գործընթացին հասարակայնության մասնակցության և արդարադատության մատչելիության մասին» Օրհուսի կոնվենցիայի անդամ երկրների 4-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Ս. Պապյանի՝ 2011 թվականի հունիսի 28-ից մինչև հուլիսի 1-ը Քիշնև (Մոլդովայի Հանրապետություն) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են ՄԱԿ-ի Եվրոպայի տնտեսական հանձնաժողովի քարտուղարության կողմից:
2. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարար Ա. Հարությունյանին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ս. Պապյանի՝ Քիշնև գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը։