1 Հուլիսի 2011, 623 - Ա
Վ. ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻՆ ՄՈՍԿՎԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Վ.Գաբրիելյանին 2011 թվականի հունիսի 28-29-ը գործուղել Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն)` Եվրասիական զարգացման բանկի խորհրդի հերթական նիստին մասնակցելու համար:
2. Ընդունել ի գիտություն, որ Վ.Գաբրիելյանի` Մոսկվա գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են Եվրասիական զարգացման բանկի միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Վ. Գաբրիելյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Մոսկվա գործուղման արդյունքների մասին հաշվետվություն: