Վարչապետի որոշումներ

1 Հուլիսի 2011, 617 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՎԱՐՇԱՎԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Տնտեսական համագործակցության հարցերով հայ-լեհական միջկառավարական հանձնաժողովի երկրորդ համատեղ նիստին մասնակցելու նպատակով 2011 թվականի հուլիսի 6-8-ը Վարշավա (Լեհաստանի Հանրապետություն) գործուղել Հայաստանի Հանրապետության պատվիրակություն` համաձայն հավելվածի:
2. Ա. Պետրոսյանի, Ա. Ազիզյանի, Գ. Գրիգորյանի, Ա. Պետրոսյանի, Ա. Ավետիսյանի, Լ. Սարոյանի, Ք. Գրիգորյանի և Ն. Տեր-Գրիգորյանի՝ Վարշավա գործուղման հետ կապված ծախսերը, իսկ Ս. Սահակյանի՝ միայն օրապահիկը` կատարել Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Ընդունել ի գիտություն, որ Հայաստանի Հանրապետության պատվիրակության մյուս անդամների՝ Վարշավա գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են`
1) Տ. Սամվելյանինը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
2) Ա. Չիլինգարյանինը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի միջոցների հաշվին.
3) Ն. Արծրունունը` <<Զարգացման հայկական գործակալություն>> ՓԲԸ-ի միջոցների հաշվին.
4) Տ. Հարությունյանինը` ՓՄՁ –ի զարգացման ազգային կենտրոնի միջոցների հաշվին.
5) Է. Կիրակոսյանինը` Հայաստանի արդյունաբերողների և գործարարների/գործատուների միության միջոցների հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել Հայաստանի Հանրապետության պատվիրակության՝ Վարշավա մեկնելու հետ կապված հարցերը:
5. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ա.Պետրոսյանի՝ Վարշավա գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:
Հավելված