Վարչապետի որոշումներ

1 Հուլիսի 2011, 616 - Ա

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ԴՈՆԻ ՌՈՍՏՈՎ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը նախա-պատրաստելու նպատակով 2011 թվականի հուլիսի 6-10-ը Դոնի Ռոստով (Ռուսաստանի Դաշնություն) գործուղել աշխատանքային խումբ` համաձայն հավելվածի:
2. Աշխատանքային խմբի՝ Դոնի Ռոստով գործուղման հետ կապված ծախսերը՝ համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, կատարել՝
1) Գ. Քոչարյանինը, Վ. Վարդանյանինը, Ա. Փարսադանյանինը, Ա. Սարգսյանինը, Ս. Մկրտչյանինը և Ն. Սարգսյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պե-տական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախա-տեսված միջոցների հաշվին.
2) Ա. Մանասերյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին։
Հավելված