30 Նոյեմբերի 2005, 944 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14-Ի N 497-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ կետի՝
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2003 թվականի հոկտեմբերի 14-ի «Տնտեսական համագործակցության հարցերով հայ-բելառուսական միջկառավարական համատեղ հանձնաժողովի հայկական մասի անհատական կազմը հաստատելու մասին» N 497-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Հաստատել տնտեսական համագործակցության հարցերով հայ-բելառուսական միջկառավարական համատեղ հանձնաժողովի հայկական մասի հետևյալ անհատական կազմը`
Կ. Ճշմարիտյան - ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարար (հանձնաժողովի նախագահ)
Հ. Բեգլարյան - ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ (հանձնաժողովի նախագահի տեղակալ)
Գ.Ղարիբջանյան - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ
Ա. Ավետիսյան - ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ
Ա. Ղուկասյան - ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ
Լ. Ռուխկյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ
Վ. Հակոբյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխա-տակազմի ԱՊՀ վարչության պետ
Մ. Չիլինգարյան - ՀՀ պաշտպանության նախարարության սպառազինության վարչության պետ
Զ. Հովհաննիսյան - ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարության աշխատակազմի արտաքին տնտեսական քաղաքականության վարչության պետ
Ս. Խաչատրյան - ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի միջազգային հարաբերությունների և սփյուռքի հետ համագործակցության վարչության պետ
Լ. Վարդանյան - ՀՀ էներգետիկայի նախարարության աշխատակազմի զարգացման և արտաքին կապերի վարչության պետ
Ա. Նորեկյան - ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ (համաձայնությամբ)
Ս. Հովակիմյան - ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն
Դ. Գևորգյան - Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին կապերի և տեղեկատվության վարչության պետ
Ս. Ֆահրադյան - ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի աշխատակազմի մաքսասակագնային կարգավորման վարչության պետ
Վ.Գրիգորյան - ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության աշխատակազմի հարկային վարչարարության կատարելագործման վարչության միջազգային հարկային հարաբերությունների բաժնի պետ
Է. Աղաջանյան - ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատող
Մ. Հայրյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի միջազգային ֆինանսական համագործակցության բաժնի պետ
Գ. Խանիկյան - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Մ. Քոթանյանի անվան տնտեսագիտական ինստիտուտի փոխտնօրեն
Վ. Մովսիսյան - «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն
Է. Հակոբյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության ռեֆերենտ
Ն. Շահմուրադյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի ԱՊՀ վարչության Արևելյան Եվրոպայի բաժնի վարիչ (հանձնաժողովի պատասխանատու քարտուղար)»։