29 Հունիսի 2011, 610 - Ա
Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆԻՆ ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության բարձրագույն որակավորման հանձնաժողովի նախագահ Ա. Ղուկասյանին 2011 թվականի հուլիսի 4-7-ը գործուղել Սանկտ Պետերբուրգ (Ռուսաստանի Դաշնություն)՝ ԱՊՀ մասնակից պետությունների ատեստավորման պետական մարմինների միջազգային ասոցիացիայի 12-րդ համաժողովին մասնակցելու համար:
2. Ա. Ղուկասյանի` Սանկտ Պետերբուրգ գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար Ա. Աշոտյանին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ա. Ղուկասյանի` Սանկտ Պետերբուրգ գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը: