29 Հունիսի 2011, 609 - Ա
Ա. ՄՈՒՍԱՅԱՆԻՆ ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻ ՀԱՄԱԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ Ա. Մուսայանին 2011 թվականի հունիսի 29-ից մինչև հուլիսի 2-ը գործուղել Շվեյցարիայի Համադաշնություն` ՄԱԿ-ի Եվրոպայի տնտեսական հանձնաժողովի Հողային ռեսուրսների կառավարման աշխա-տանքային խմբի 7-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու համար:
2. Ընդունել ի գիտություն, որ Ա. Մուսայանի՝ Շվեյցարիայի Համադաշնություն գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են «Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 3 հավելվածում ներկայացված` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի համակարգի ծախսերի նախահաշվով նախատեսված միջոցների հաշվին։
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Ե. Զախարյանին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ա. Մուսայանի՝ Շվեյցարիայի Համադաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապե-տության կառավարության աշխատակազմ ներկայացնելը։