17 Հունիսի 2011, 554 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԽՈՐԸ ԵՎ ՀԱՄԱՊԱՐՓԱԿ ԱԶԱՏ ԱՌԵՎՏՐԻ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԵԿՆԱՐԿԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼԻՔ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 5-րդ կետը և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի նոյեմբերի 3-ի N 921-Ա որոշումը`
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի բանակցությունների մեկնարկի ապահովման նպատակով իրականացվելիք միջոցառումների ժամանակացույցը` համա-ձայն հավելվածի:
2. Սույն որոշման հավելվածով սահմանված մարմինների ղեկավարներին`
1) ապահովել սույն որոշման հավելվածով նախատեսված միջոցառումների կատարումը.
2) միջոցառումների կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկավությունը ներկայացնել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն՝ մինչև սույն թվականի հունիսի 24-ը, իսկ այնուհետև` երկամսյա պարբերականությամբ:
3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` համակարգել ժամանակացույցով նախատեսված միջոցառումների իրականացման գործընթացը, ամփոփել միջոցառումների կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկատվությունը և երկամսյա պարբերականությամբ ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարություն ու Եվրոպական հանձնաժողով:
Հավելված